Լրահոս

14.04.2011 13:45


Առափի բնակիչ. «Այլևս անհնար է ապրել»

Առափի բնակիչ. «Այլևս անհնար է ապրել»

Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտին շարունակում է ակտիվ մնալ: Բնակիչները կանգնած են սեփական բնակարանները կորցնելու վտանգի առաջ: Այսօր առավոտյան հերթական փլուզումն է տեղի ունեցել: Սարը շարժվում է դեպի տներ, արդյունքում բնակիչները ստիպված են դուրս գալ բնակարաններից և փնտրել բնակության այլ, ավելի հուսալի բնակարաններ:  Պողոսյանների ընտանիքին պատկանող բնակարանի  պատերը խարխլվել են, կոտրվել պատուհանների ապակիները:  «Սարը գալիս է մարդկանց վրա, հասկացեք, որ այլևս անհնար է ապրել: Չեն հետաքրքրվում, չեն օգնում  մի բան անենք, հեռանանք էստեղից», -ասել է  Ռուստամ Պողոսյանը: Նա նաև  պատմել է,  որ եթե չլինեին պատուհանների ճաղավանդակները, ապա բնակարանի մի  հատվածը ամբողջությամբ փլված կլիներ:

Հիշեցնենք, որ համայնքի շուրջ 120 ընտանիք ապրում է սողանքային գոտում, նրանցից  20-ի վիճակն առավել լուրջ է, իսկ 10 ընտանիք գյուղապետարանի տվյալներով անհապաղ տարհանման է ենթակա: Այսօր  տեղի ունեցած դեպքը ստիպում է դարձյալ բարձրաձայնել Առափիի խնդիրը եւ եւս մեկ անգամ իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս  հարցին:

Նշենք, որ Առափիի խնդիրը բազմիցս է բարձրաձայնվել: Շատերն են գնացել գյուղ, ուսումնասիրել , խոսոտումներ տվել: Հատկապես ընտրությունից ընտրություն. վիճակը շտկել շատերն են խոստացել: Օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Գյումրի կատարած այցելության ժամանակ դարձյալ նշեց, որ խնդրին ծանոթ են եւ ուսումնասիրություններից հետո կփորձեն լուծման  ուղիներ առաջարկել: Հիմա սակայն գյուղացիները ահազանգում են, որ  գյուղ այցելելու եվ իրավիճակը գնահատելու կարիք այլեվս չկա, վիճակն ակնհայտ է եւ ժամանակն է ավելի գործնական քայլեր ձեռնարկել: 10 մլդ դրամ կառավարությանը հատկացվել է ուսումնասիրություններ անելու համար: Հիմա ևս 10 մլն են պահանջում, մինչդեռ Առափիի բնակիչների առաջարկը մեկն է՝ անիմաստ գումարներ վատնելու և ուսումնասիրելու փոխարեն գումարներն ավելի արդյունվետ ծախսել և իրենց ապահովել բնակարաններով:

7 or.am

Այս խորագրի վերջին նյութերը