Լրահոս

14.04.2011 13:21


ԱԺ նախագահ. «Վարդան լսի՛»

ԱԺ նախագահ. «Վարդան լսի՛»

Ազգային ժողովում քվեարկության է դրվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրենքի քննարկման ընթացքում պատգամավորների կողմից բարձրացված մի շարք հարցերի շուրջ փոփոխություն է իրականացվել: Հաստատագրված վճարների դաշտում շարունակում են մնալ բեռնափոխադրումներն ու հյուրանոցային բիզնեսը: Դաշտից դուրս են գալիս  բենզինն ու մանրածախ առևտուրը:

Օրենքի նախագիծն ընդունման է առաջարկվել փոփոխված տեսքով:

Կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկությունները կառավարության կողմից ընդունվել են: Նրա զեկուցման ժամանակ Վարդան Այվազյանը զրույցի էր բռնվել պատգամավորներից մեկի հետ:

-Վարդան լսի՛,- Վ.Այվազյանին կարգադրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ձայների` կողմ 67, դեմ չկա, ձեռնպահ 14 ձայների հարաբերակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը