Երկար ժամանակ է, ինչ ակումբը ոչ մի ծրագիր չունի․ Մեսսի
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, ով որոշել է մնալ կատալոնական ակումբում, իր դժգոհությունն է հայտնել ակումբի վարած քաղաքականության վերաբերյալ:
«Ես միշտ ակումբը դրել եմ առաջին տեղում: Ես բազմիցս առիթ եմ ունեցել հեռանալու «Բարսայից»: Փո՞ղ: Ամեն տարի ես կարող էի հեռանալ և ավելին վաստակել, քան վաստակել եմ «Բարսելոնայում»: Ես միշտ ասել եմ, որ սա իմ տունն է: Դժվար կլիներ ավելի լավ տեղ գտնել, քան այստեղ: Ես զգում էի, որ ինձ անհրաժեշտ են փոփոխություններ և նոր նպատակներ, նոր մարտահրավերներ:
Միշտ ասում էի, որ ուզում եմ այստեղ ավարտել կարիերաս, ուզում եմ մաս կազմել այնպիսի նախագծի, որը թույլ կտա տիտղոսներ նվաճել: Բայց ճշմարտությունն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ակումբը ոչ մի ծրագիր չունի, բոլոր բացերը պարզապես փակվել են դրանց հայտնվելուն պես»,-մեջբերում է Մեսսիին Goal-ը։
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացին Goal-ի հետ հարցազրույցում ասել է, որ առաջիկա մրցաշրջանում մնում է «Բարսելոնայում»։