Աշխարհ

05.09.2020 10:56


Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին. ԱՀԿ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ուստի՝ խոսելով ռեալ՝ կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար»,-նշել է մասնագետը:

Նա նաև մանրամասնել է, որ ներկայում ԱՀԿ-ն սպասում է մի քանի պատվաստանյութի փորձարկումների վերջնական արդյունքներին, ինչից հետո կազմակերպությունը մտադիր է դրանց արտադրման տեխնոլոգիաների տարածմամբ զբաղվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցել: Այն մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից ու ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը