Լրահոս

14.04.2011 12:29


200 մետր հեռախոսային մալուխի գողությունը բացահայտվել է

Ապրիլի 13-ին, ժամը 19.30-ին, «ԱրմենՏել» ընկերությունից ոստիկանության Արթիկի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ի ժամը 18.00-ից մինչև ապրիլի 13-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ-Տուֆաշեն գյուղերի միջև ընկած օդային հատվածից գողացել են 200 մ  հեռախոսային մալուխ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 55-ամյա Ռուբեն Ծ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը