Ապրիլի 13-ին` ժամը 11.53-ին, տեղեկատվություն է ստացվել,որ Տավուշի մարզում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով վնասվել են Իջևան-Ներքին Ծաղկավան ավտոճանապարհը (դարձել է միակողմանի երթևեկելի) և գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սողանքի հետևանքով փլուզվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ և 20 մ խորությամբ հատվածը, որը թափվել է գյուղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրա և վնասել 30 մ երկարությամբ հատվածը, վտանգ է սպառնում նաև ներքևում գտնվող գազատար խողովակին:
Սողանք

Գյուղի ջրամատակարարումը վերականգնվել է: