Լրահոս

04.09.2020 11:52


Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը (լուսանկար)

Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը (լուսանկար)

Լիբանանահայ երեք համայնքապետերի հովանավորությամբ եւ Լիբանանահայության վերականգնման մարմնի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամը 5:00-ին, Բեյրութի նավահանգստի պայթյունի հանդիպակաց վայրում՝ Պանդուխտի հուշակոթողի դիմաց, տեղի ունեցավ պայթյունի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն, ինչպես նաեւ աղոթք բարձրացվեց առ Աստված` Լիբանանի վերականգնումի մաղթանքով եւ վիրավորների ապաքինման համար:

Նաև առցանց սփռված ձեռնարկը հանդիսապետել են երեք համայնքապետերը` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե արք. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ եւ Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանը, Բեյրութի հայ կաթողիկե պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը: Աղոթքին մասնակցել են երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, երեսփոխաններ Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, նախկին նախարարներ եւ երեսփոխաններ, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներ, հայ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուրջ Համուդի եւ Այնճարի քաղաքապետները, հոգեւորականներ, Ազգային իշխանությունների, մշակութային, բարեսիրական, մարզական եւ այլ միությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ զոհերի հարազատները:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը, որոնք այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը:

Այս խորագրի վերջին նյութերը