Լրահոս

04.09.2020 11:07


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1163-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 402 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 257, փաստացի բուժվողներինը՝ 4041: Մեկ օրում արվել է 2363 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 213644 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը