Արձագանքելով սույն թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովում ԱԺ
կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում.
Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը նշում է.
Անհասկանալի է նախարարի շեշտադրումը բենզինի` որպես թմրանյութի պատրաստման համար հիմնական բաղադրիչի վրա, քանի որ նշված թմրանյութը պատրաստվում է ցավազրկող ու հակադեպրեսանտ համարվող մի շարք դեղատեսակների հետ բենզինի ու ծծումբի միախառնումով:
Երիտասարդությանը հուզող կարևորագույն այս խնդրի շուրջ ՀԵՔԳՄ-ի կողմից նախաձեռնվել է քննարկումների շարք, որոնց մասնակցել են նաև քաղաքական կուսակցության երիտասարդական թևերի ներկայացուցիչները:
ՀԵՔԳՄ-ը կոչ էր արել կառավարությանը` քայլեր ձեռնարկել, որպեսզի վտանգավոր այդ դեղորայքը («կոաքսիլ», «սեդալգին», նաև «տրոպիկամիդ» ևն) այլևս ազատ չվաճառվի դեղատներում և ներառվի պետական հսկողության ենթակա հոգեմետ դեղերի ցուցակում: Կոչին օպերատիվ արձագանքել էր կառավարությունը 2010 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած նիստի ընթացքում և համապատասխան որոշում կայացրել:
Փաստորեն, նորանշանակ նախարարը թերևս տեղյակ չէ հիմնախնդրի մանրամասներին. դրանով է միգուցե պայմանավորված այն փաստը, որ նա չի իմացել այդ դեղերի անունները և անվանել է դրանք «որոշակի այլ նյութեր»:
Ցավալի է, որ մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ուժերի ներածին չափով փորձում ենք լուծումներ առաջարկել նմանօրինակ հիմնախնդիրների վերաբերյալ, իսկ պետական պաշտոնյաները միայն անզոր կոչեր են «հնչեցնում», և ավելին, այդ կոչերն էլ լի են անորոշ ու ոչ կոնկրետ ձևակերպումներով:
Ի վերջո, ի՞նչ է նշանակում թմրամոլության այդ տեսակի «հսկողությունը բավական բարձր է»:
Եթե խոսքը պետական հսկողության ենթակա հոգեմետ դեղերի մասին է (ինչը վերը նշված դեղերի մասնագիտական որակումն է), ապա ցավալի է նաև, որ մեր ջանքերից հետո, դրանք դեռևս «մահացությունների մի մասի» պատճառ են դառնում:
Ուստի, կոչ ենք անում ՀՀ ուժային կառույցներին առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել ՀՀ տարածքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Անհասկանալի է նախարարի շեշտադրումը

Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միության
Լրատվական ծառայություն