Լրահոս

14.04.2011 10:39


Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ուենցել, «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ի վառելիքային ձողերն էլ վնասվել են

Ճապոնիայում կրկին երկրաշարժ է տեղի ուենցել, «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ի վառելիքային ձողերն էլ վնասվել են

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 06:00–ին, Ճապոնիայի հյուսիսարևելյան մասում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Ցունամիի վերահաս վտանգի, ավերածությունների և տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։

Ճապոնական «Կիոդո» գործակալությունն էլ հաղորդում է, թե «Ֆուկուսիմա–1» ատոմային էլեկտրակայանի օպերատոր «Տերսո»–ն հայտնել է, որ ԱԷԿ–ի չորորդ բլոկի վառելիքային ձողերից մի քանիսը վնասվել են։

Չորրորդ ռեակտորում աշխատող վառելիքային ավազաններից վերցված ջրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռադիոակտիվ նյութերի մակարդակը բավական բարձր է, ինչը նշանակում է, որ վառելիքային ձողերի մի մասը վնասված է։

Ճապոնիայի միջուկային անվտանգության գործակալությունը հաստատել է, որ ռադիոակտիվ նյութերի մակարդակը շուրջ 100 հազ. անգամ նորմայից բարձր է։

Այս խորագրի վերջին նյութերը