Աշխարհ

03.09.2020 19:45


Վանի ոչնչացող հայկական հետքերը․ Հոգվոց մենաստանը (լուսանկար)

Վանի ոչնչացող հայկական հետքերը․ Հոգվոց մենաստանը (լուսանկար)

Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել։

Ավանդության համաձայն՝ վանական համալիրի տարածքում են գտնվող հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց։

Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։

Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։

Աղբյուրը՝ ermenihaber.am



Այս խորագրի վերջին նյութերը