Տնտեսական

13.04.2011 20:31


Վարչապետը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է իր պաշտոնը

Վարչապետը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է իր պաշտոնը

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իրեն վարչապետի պաշտոնից հանելու և իր փոխարեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին վարչապետ նշանակելու մասին լուրերին։

Մեկնաբանելով  դա` վարչապետը կատակով ասել է, թե նման առաջարկով քիչ առաջ ևս մեկ անգամ դիմել է Հովիկ Աբրահամյանին, սակայն նա հրաժարվել է։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԺ նախագահը հաճախ է քննադատում կառավարության ծրագրերը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը ծանոթ է Հ. Աբրահամյանի այն ելույթներին, որտեղ նա պաշտպանել է կառավարության ծրագրերը։

Տիգրան Սարգսյանն ասել է, թե հրաժարականի մասին հարցադրումներից որևէ վարչապետ չի խուսափել, այդպես էր նաև Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, և ինքն էլ բացառություն չէ։

Լրագրողներին հետաքրքրել է նաև, թե որտեղի՞ց է վարչապետը տիրապետում կով կթելու մանրամասներին։ Վարչապետն ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, այդ  լրագրողներն են սխալ ներկայացրել տեղեկատվությունը։

–Գյուղացիների հետ այդ հանդիպման ժամանակ ինձ հետ մասնակցում էին նաև համաշխարհային բանկի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրին մեր դատին: Ես ընդամենը մասնագետների այդ կարծիքը ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին` հարցնելով՝ արդյոք այս էքսպերտների բացահայտած այս պրոբլեմն առկա՞ է մեր գյուղում, և այս խնդիրն ինչպես է լուծվելու, և նրանք ասացին` այո՛, այսպիսի խնդիր մեզ մոտ կա: Կարծում եմ` ինձ պետք չէ վերագրել համաշխարհային բանկի փորձագետների մեկնաբանությունները,–ասել է վարչապետն ու լրատվամիջոցների նման տեղեկատվության պատճառը վերագրել գարնանային տրամադրություններին։

Լրագրողները նկատել են  նաև, որ վերջերս վարչապետը լրատվամիջոցների աջակցության կարիք ունի։ Ի պատասխան՝ վարչապետն ասել է, թե լրատվամիջոցների աջակցության կարքի ունեղցել են բոլոր կառավարությունները, իսկ ինչ վերաբերում է իր դեմ ուղղված հոդվածներին, ասել է, թե դրանք որոշ ուժերի կողմից լրատվամիջոցներին պատվիրված սև PR են իր դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը