Շոյգուն ուզում է գտնել «Արմենիա» ջերմանավի խորտակման ժամանակ մահացածների հարազատներին (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) նախագահ Սերգեյ ՇոյգունՌԻԱ Նովոստիին և «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում կոչ է արել, որ պատմության մեջ ամենազանգվածային ծովային աղետներից մեկի ընթացքում զոհվածների հարազատներն արձագանքեն։
Գերմանական ավիացիայի կողմից 1941 թվականինխորտակած նավի կործանումը համարվում է պատմության մեջ ծովային ամենամեծ աղետներից մեկը. նավում, տարբեր հաշվարկներով, մինչև 10 հազար փախստական և վիրավորներ են եղել։
Խորտակված նավը հայտնաբերվել է այս տարվա ապրիլին Ղրիմից15 ծովայինմղոն հեռավորության և 1.5 կմ խորության վրա։ Նավի կմախքը պատված է տիղմի շերտով, սակայն ակնհայտ ճեղքվածքներ չունի, ինչը բացառում է տորպեդահարման հետևանքով նավի կործանման պաշտոնական վարկածը։ Միևնույն ժամանակ վերնակառույցների ու տախտակամածի վրա ավերման սարսափելի հետքեր կան. ամուր ձգած պարաններով կառույցը և այլ ուղղահայաց տարրերը դուրս են շրջված։ Ամենայն հավանականությամբ, դա նավի վրա գցած ավիացիոն ռումբերի պայթյունների հետևանք է։
Շոյգուն հայտնել է, որ «Արմենիայի» հետ կապված մի քանի նախագծեր հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Այժմ աստիճանաբար ակտիվանում ենք։ Օրինակ`ծրագրում ենք այս տարվա երկրորդ արշավը դեպի «Արմենիա» ջերմանավի խորտակման վայր։ 1941 թվականի նոյեմբերին ֆաշիստները խորտակեցին լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից տարհանել խաղաղ բնակիչներին և վիրավոր զինվորներին։ Սա մարդկության պատմության ողջ ընթացքում ամենամեծ ծովային աղետն է, այնտեղ ավելի շատ մարդ է մահացել, քան «Տիտանիկի» խորտակման ժամանակ»,-ասել է Շոյգուն։
Նախարարը հաստատել է, որ նախատեսում են յուրօրինակ հուշերի ժողովրդական գիրք ստեղծել, որում զետեղված կլինի այս ողբերգության զոհերի ավելի ամբողջական ցանկը։
«Զոհվածների թվի վերաբերյալ տվյալները շատ տարբեր են` 4.5 հազարից մինչև 10 հազար։ Այդ պատճառով առիթից օգտվելով` դիմում եմ նրանց, ովքեր այս կամ այն կերպ տեղյակ են, որ իրենց հարազատները մահացել են «Արմենիայի» խորտակման ժամանակ։ Եթե ընտանեկան արխիվներում ինչ–որ տեղեկություն կա, ուղարկեք մեզ փաստաթղթերը, հասցեներն ու անունները»,-ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ հատուկ այդ նպատակով կայք է ստեղծվել։
1928 թվականին «Արմենիան» ջուրն իջեցվեց Բալթյան նավաշինական գործարանից և հայտնվեց Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերի շարքում։ Գեղեցիկ և հուսալի ջերմանավը նախատեսված էր հեռավոր նավարկությունների համար։
1941 թ-ի սեպտեմբերի վերջին գերմանական զորքերը գրավեցին Պերիկոպը և մտան Ղրիմ։ Կարմիր բանակը մարտերով նահանջեց դեպի Սևաստոպոլ՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազա։ Նոյեմբերի սկզբին սկսվեցին հրետակոծություններն ու քաղաքի պաշարումը, սակայն վիրավորներին, կանանց ու երեխաներին դեռ կարելի էր տարհանել ծովով։ Հենց դրանով էլ զբաղվեց «Արմենիա» ջերմանավի անձնակազմը՝ փորձառու կապիտան Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ։
6000 տոննա ջրատարողությամբ, 112 մետր երկարությամբ նավը խաղաղ ժամանակ հարմարավետ նավախցիկներում մինչև 980 ուղևոր էր փոխադրում։ 1941-ի ամռանը «Արմենիան» դարձրին հոսպիտալ, օգոստոսից սկսած այն հասցրեց 15 երթ իրականացնել և Ղրիմից մայրցամաք տեղափոխել Կարմիր բանակի 15 հազար վիրավոր զինվորի: Պատերազմի տարիների ընթացքում նման վերասարքավորված ջերմանավերը Սև ծովի տարածքում ավելի քան 412 հազար մարդ են տարհանել ու փրկել։
Վերջին երթի ժամանակ սանիտարական նավը նոյեմբերի 6-ին դուրս է եկել Սևաստոպոլից, որպեսզի մոտ 300 վիրավորների, չորս զինվորական հոսպիտալների բուժանձնակազմին և մի քանի հազար խաղաղ բնակչի տեղափոխի Տուապսե: Գիշերը Յալթայում «Արմենիայի» տախտակամած է բարձրացել ևս մի քանի հարյուր մարդ, և նոյեմբերի 7-ի առավոտյան նավն ուղղություն է վերցրել դեպի Կովկաս՝ երկու պահակային մոտորանավակների ուղեկցությամբ։
Ղրիմի ափերից 15 մղոն հեռավորության վրա նավը գրոհել են Լյուֆտվաֆեի Heinkel-111 (այլ տվյալներով ՝ Junkers 87) ինքնաթիռները: Սևծովյան նավատորմի պահակային նավերը և տախտակամածի չորս զենիթային թնդանոթները չեն կարողացել պաշտպանել ռումբերի և տորպեդների հարվածներից: Ավերածությունները հսկայական էին, «Արմենիան» ջրի տակ անցավ ընդամենը չորս րոպեում։ Հազարավոր ուղևորներից միայն ութը հրաշքով փրկվեցին նոյեմբերյան սառը, արճճի պես ծանր ալիքներից։
Շոյգուն ուզում է գտնել «Արմենիա» ջերմանավի խորտակման ժամանակ մահացածների հարազատներին (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) նախագահ Սերգեյ Շոյգուն ՌԻԱ Նովոստիին և «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում կոչ է արել, որ պատմության մեջ ամենազանգվածային ծովային աղետներից մեկի ընթացքում զոհվածների հարազատներն արձագանքեն։
Գերմանական ավիացիայի կողմից 1941 թվականին խորտակած նավի կործանումը համարվում է պատմության մեջ ծովային ամենամեծ աղետներից մեկը. նավում, տարբեր հաշվարկներով, մինչև 10 հազար փախստական և վիրավորներ են եղել։
Խորտակված նավը հայտնաբերվել է այս տարվա ապրիլին Ղրիմից 15 ծովային մղոն հեռավորության և 1.5 կմ խորության վրա։ Նավի կմախքը պատված է տիղմի շերտով, սակայն ակնհայտ ճեղքվածքներ չունի, ինչը բացառում է տորպեդահարման հետևանքով նավի կործանման պաշտոնական վարկածը։ Միևնույն ժամանակ վերնակառույցների ու տախտակամածի վրա ավերման սարսափելի հետքեր կան. ամուր ձգած պարաններով կառույցը և այլ ուղղահայաց տարրերը դուրս են շրջված։ Ամենայն հավանականությամբ, դա նավի վրա գցած ավիացիոն ռումբերի պայթյունների հետևանք է։
Շոյգուն հայտնել է, որ «Արմենիայի» հետ կապված մի քանի նախագծեր հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Այժմ աստիճանաբար ակտիվանում ենք։ Օրինակ`ծրագրում ենք այս տարվա երկրորդ արշավը դեպի «Արմենիա» ջերմանավի խորտակման վայր։ 1941 թվականի նոյեմբերին ֆաշիստները խորտակեցին լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից տարհանել խաղաղ բնակիչներին և վիրավոր զինվորներին։ Սա մարդկության պատմության ողջ ընթացքում ամենամեծ ծովային աղետն է, այնտեղ ավելի շատ մարդ է մահացել, քան «Տիտանիկի» խորտակման ժամանակ»,-ասել է Շոյգուն։
Նախարարը հաստատել է, որ նախատեսում են յուրօրինակ հուշերի ժողովրդական գիրք ստեղծել, որում զետեղված կլինի այս ողբերգության զոհերի ավելի ամբողջական ցանկը։
«Զոհվածների թվի վերաբերյալ տվյալները շատ տարբեր են` 4.5 հազարից մինչև 10 հազար։ Այդ պատճառով առիթից օգտվելով` դիմում եմ նրանց, ովքեր այս կամ այն կերպ տեղյակ են, որ իրենց հարազատները մահացել են «Արմենիայի» խորտակման ժամանակ։ Եթե ընտանեկան արխիվներում ինչ–որ տեղեկություն կա, ուղարկեք մեզ փաստաթղթերը, հասցեներն ու անունները»,-ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ հատուկ այդ նպատակով կայք է ստեղծվել։
1928 թվականին «Արմենիան» ջուրն իջեցվեց Բալթյան նավաշինական գործարանից և հայտնվեց Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերի շարքում։ Գեղեցիկ և հուսալի ջերմանավը նախատեսված էր հեռավոր նավարկությունների համար։
1941 թ-ի սեպտեմբերի վերջին գերմանական զորքերը գրավեցին Պերիկոպը և մտան Ղրիմ։ Կարմիր բանակը մարտերով նահանջեց դեպի Սևաստոպոլ՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազա։ Նոյեմբերի սկզբին սկսվեցին հրետակոծություններն ու քաղաքի պաշարումը, սակայն վիրավորներին, կանանց ու երեխաներին դեռ կարելի էր տարհանել ծովով։ Հենց դրանով էլ զբաղվեց «Արմենիա» ջերմանավի անձնակազմը՝ փորձառու կապիտան Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ։
Վերջին երթի ժամանակ սանիտարական նավը նոյեմբերի 6-ին դուրս է եկել Սևաստոպոլից, որպեսզի մոտ 300 վիրավորների, չորս զինվորական հոսպիտալների բուժանձնակազմին և մի քանի հազար խաղաղ բնակչի տեղափոխի Տուապսե: Գիշերը Յալթայում «Արմենիայի» տախտակամած է բարձրացել ևս մի քանի հարյուր մարդ, և նոյեմբերի 7-ի առավոտյան նավն ուղղություն է վերցրել դեպի Կովկաս՝ երկու պահակային մոտորանավակների ուղեկցությամբ։
Ղրիմի ափերից 15 մղոն հեռավորության վրա նավը գրոհել են Լյուֆտվաֆեի Heinkel-111 (այլ տվյալներով ՝ Junkers 87) ինքնաթիռները: Սևծովյան նավատորմի պահակային նավերը և տախտակամածի չորս զենիթային թնդանոթները չեն կարողացել պաշտպանել ռումբերի և տորպեդների հարվածներից: Ավերածությունները հսկայական էին, «Արմենիան» ջրի տակ անցավ ընդամենը չորս րոպեում։ Հազարավոր ուղևորներից միայն ութը հրաշքով փրկվեցին նոյեմբերյան սառը, արճճի պես ծանր ալիքներից։
Աղբյուրը՝ armeniasputnik.am