Աշխարհ

03.09.2020 16:12


Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին

Տաջիկստանի գործող նախագահը կմասնակցի առաջիկա ընտրություններին

Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու Է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռահմոնի թեկնածությունը միաձայն պաշտպանել են համագումարի բոլոր 1000 պատվիրակները: Երկրի նախագահը չի մասնակցել համագումարի աշխատանքին, թեեւ եղել Է համաժողովի պատվիրակ: Այդ ժամանակ նա մասնակցել Է Ազգային գվարդիայի 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին:

Պետության գործող ղեկավարն ավելի վաղ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Էր առաջադրվել Անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ Երկրի երիտասարդության միության կողմից:

Հանրապետությունում յոթ կուսակցություններից վեցը նույնպես որոշել են իրենց թեկնածուներին՝ առաջադրելով իրենց առաջնորդներին. ագրարներն առաջադրել են Ռուստամ Լատիֆզոդին, Սոցիալիստական կուսակցությունը՝ Աբդուխալիմ Գաֆորովին, Դեմոկրատական կուսակցությունը՝ Սայիդջաֆար Ուսմոնզոդին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ Ռուստամ Մահմատզոդին: Կոմունիստներն իրենց թեկնածուին կընտրեն համագումարում, որը կայանալու Է սեպտեմբերի 5-ին: Տաջիկստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշել Է չառաջադրել իր թեկնածուին եւ բոյկոտել նախագահական ընտրությունները: Հոկտեմբերի 11-ին անցկացվելու են վեցերորդ նախագահական ընտրությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի անկախության ձեռքբերման պահից ի վեր: Սկսած 1994 թվականից՝ բոլոր ընտրություններում հաղթանակ Է տարել Ռահմոնը: Նախագահը գաղտնի քվեարկությամբ ընտրվում Է յոթ տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքները ճիշտ ճանաչելու համար մասնակցությունը պետք Է կազմի առնվազն 50 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը