Տնտեսական

03.09.2020 14:53


Արարատում խաղողի մթերումից դժգոհ գյուղացիները փակել են Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը

Արարատում խաղողի մթերումից դժգոհ գյուղացիները փակել են Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը

Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երևան-Երասխավան ավոտճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում Կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Վերջիններս գյուղացիների հետ համաձայնության են եկել այսօր՝ ժամը 15։00-ին, հանդիպել մարզպետարանում, որտեղ կլինեն նաև գործարանների տնօրենները, և այնտեղ հարցը կքննարկեն։

Պայմանավորվածությունից հետո ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը