«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքապետարանից խնդրում է որոշումները կայացնելիս առաջնորդվել միայն հանրային շահով
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը սույնով իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` վերջին շաբաթվա ծառատնկման, ինչպես նաև կանաչ գոտիներում գտնվող որոշ կրպակների ապամոնտաժման միջոցառումների կապակցությամբ: Ողջունելի ենք համարում քաղաքապետի` հանրության հետ հրապարակային շփումների և ՀԿ-ներին այս գործում ներգրավելու գործելաոճը:
Կարծում ենք, որ Երևանի կանաչ գոտիների վերացման հիմնական պատճառը պաշտոնյաների կողմից նախկինում ընդունված հակաօրինական և խիստ խնդրահարույց որոշումներն են։ Խնդիրը սկզբունքայնորեն սխալ կառավարման հետևանք է: Երևանի տարբեր հատվածներում այսօր էլ կան հսկայական կանաչ գոտիներ, որոնք մաս մաս սեփականաշնորհվել կամ վարձակալվել են և կանգնած են կառուցապատման վտանգի առաջ։ Վերջին ամսվա ընթացքում արձանագրել ենք նման մի քանի դեպք`
Կոմիտաս 26, 28 և 30 շենքերի միջնամասում գտնվող այգում, որի վերաբերյալ քաղաքապետին օրեր առաջ հարցում-նամակ է գրվել` արգելելու այդ շինարարությունը
Երևանի դրամատիկական թատրոնին և Իսահակյան 28 շենքին հարող տարածքում հատված 16 ծառերը, որոնք հատվել են առավոտյան ժամը 4-ին` անհայտ անձանց կողմից, հավանաբար, նախատեսվող շինարարության նպատակով։
մարտի 20-ի լույս 21-ի գիշերը կռվախնձոր դարձած Վիշապների պուրակում «անհայտ անձանց» կողմից դիտավորյալ այրված 6-ից ավելի ծառերը,
Արձագանքելով Facebook սոցիալական կայքում քաղաքապետի բարձրացրած հարցին` ստորև համառոտ ներկայացնում ենք վերոնշյալ խնդրի հետ կապված մեր առաջարկները`
կանաչապատ տարածքներում շինարարություն թույլատրելու հարցում սկզբունքային մոտեցում ցուցաբերել` նման տարածքներում այսուհետ իսպառ արգելելով որևէ շինարարություն, որը չի համապատասխանում կանաչապատ տարածքի նպատակային նշանակությանը. այս առումով անհրաժեշտ է ընդունելորոշումներ, որոնցով գործնականում կբացառվի հանրային գոտիների հաշվին կառուցապատումը,
հանդես գալ օրենսդրական փոփոխության առաջարկով, որով կխստացվեն ոտնձգությունները քաղաքի այգիների նկատմամբ,
Երևանի կանաչ տարածքների համար սահմանել օգտագործման և տնօրինման հստակ կանոններ, որոնցից շեղումները կառաջացնեն պատասխանատվություն, մասնավորապես, կանաչապատ տարածքները թույլատրել շահագործել միայն որպես կանաչապատհանգստիգորտի` առանց այս կանոնի տարածական մեկնաբանության,
մեկ առ մեկ ստուգել և վերանայել կառուցապատողների հետ կնքված պայմանագրերը և դրանք չերկարաձգել կամ անվավեր ճանաչել, հատկապես, եթե խախտվել են պայմանագրի դրույթները,
վերանայման արդյունքում անվավեր ճանաչել հողահատկացումների այն որոշումները, որոնք կատարված են ակնհայտորեն հանրային տարածքում,
միմյանց կապել գոյություն ունեցող կանաչապատ տարածքները` ստեղծելով հետիոտների (նաև հեծանիվների) տեղաշարժի գոտի,
խրախուսել արդեն իսկ սեփականաշնորհված և կառուցապատված կանաչ գոտիների սեփականատերերին, ինչպես նաև վարձակալությամբ նման տարածքները շահագործող անձանց` տարածքը կանաչապատելու և հնարավորին չափ վերադարձնելու իր սկզբնական տեսքին և նշանակությանը,
Կարծում ենք, որ բոլոր այս որոշումները և քայլերը անհրաժեշտ է ձեռնարկել հնարավորինս արագ` առաջնորդվելով միայն հանրային շահով, որովհետև վիճակը օր օրի վատթարանում է։
Տեղեկացնում ենք նաև, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցելու է ս.թ. ապրիլի 16-17-ին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շաբաթօրյակին` գլխավոր պողոտաների այգու Մաշտոցին հարող հատվածում: Բոլորին կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքապետարանից խնդրում է որոշումները կայացնելիս առաջնորդվել միայն հանրային շահով
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը սույնով իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` վերջին շաբաթվա ծառատնկման, ինչպես նաև կանաչ գոտիներում գտնվող որոշ կրպակների ապամոնտաժման միջոցառումների կապակցությամբ: Ողջունելի ենք համարում քաղաքապետի` հանրության հետ հրապարակային շփումների և ՀԿ-ներին այս գործում ներգրավելու գործելաոճը:
Կարծում ենք, որ Երևանի կանաչ գոտիների վերացման հիմնական պատճառը պաշտոնյաների կողմից նախկինում ընդունված հակաօրինական և խիստ խնդրահարույց որոշումներն են։ Խնդիրը սկզբունքայնորեն սխալ կառավարման հետևանք է: Երևանի տարբեր հատվածներում այսօր էլ կան հսկայական կանաչ գոտիներ, որոնք մաս մաս սեփականաշնորհվել կամ վարձակալվել են և կանգնած են կառուցապատման վտանգի առաջ։ Վերջին ամսվա ընթացքում արձանագրել ենք նման մի քանի դեպք`
Արձագանքելով Facebook սոցիալական կայքում քաղաքապետի բարձրացրած հարցին` ստորև համառոտ ներկայացնում ենք վերոնշյալ խնդրի հետ կապված մեր առաջարկները`
Կարծում ենք, որ բոլոր այս որոշումները և քայլերը անհրաժեշտ է ձեռնարկել հնարավորինս արագ` առաջնորդվելով միայն հանրային շահով, որովհետև վիճակը օր օրի վատթարանում է։
Տեղեկացնում ենք նաև, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցելու է ս.թ. ապրիլի 16-17-ին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շաբաթօրյակին` գլխավոր պողոտաների այգու Մաշտոցին հարող հատվածում: Բոլորին կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն