Գյումրու տեխնոպարկի տնօրեն ԳուրգենՊարոնյանը հարուստ երևակայություն ունի: Նա հերթական, կարելի է ասել սենսացիոն հայտարարությունն է արել, նշելով, որ Գյումրիում հիմնվելու է մուլտիմեդիայի լաբորատորիա, բացվելուէ «Դելինք» ընկերությանմասնաճյուղը, ևհաշմանդամներիհամարսայլակներ են նախագծվելու, գաղափարներն էլ վաճառելուեն:
Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ տեխնոպարկի ղեկավարությունը խոսում էր ավիացիոն ծրագրերից : Գյումրիում նախագծելու են ինքնաթիռի մասեր և այդ գաղափարներն էլ վաճառելու են:
Հիմա էլ խոսում են մուլտիմեդիայի լաբորատորիայի մասին: Հայրաքաղաքում թողարկելու են անիմացիոն ֆիլմեր, տեխնոքաղաքում այնպիսի խոշոր ընկերության գրասենյակ են բացելու, որից, Պարոնյանի խոսքերով, կա միայն Ռուսաստանում եւ Եվրոպայում: «Դելինք ընկերությունը մինչեւ ամառ կաշխատի ու արտադրանք կթողարկի Գյումրիում»,- հավաստիացնում է տեխնոպարկի տնօրենը:
Սակայն նշենք, որ առայժմ անգամ շենքի շինարարությունը չի սկսվել: Պարզվում է տեխնոպարկի շենքի նախագծման հարցում թերություններ են ի հայտ եկել: Երբ դրանք կվերացվեն, մրցույթ կհայտարարվի եւ հաղթող ընկերությունը կսկսի շինաշխատանքները: Իսկ մինչ այդ քաղաքացիներին տեխնոպարկը առայժմ միայն զարմացնում է իր աներևակայելի նորարարություններով: ԳուրգենՊարոնյանը այսօր դարձյալ երաշխավորել է, որավիաշինության ծրագիրը Գյումրիումդեռուժիմեջէ:
Բոյինգի արտադրությունից մինչև անիմացիոն ֆիլմեր
Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը հարուստ երևակայություն ունի: Նա հերթական, կարելի է ասել սենսացիոն հայտարարությունն է արել, նշելով, որ Գյումրիում հիմնվելու է մուլտիմեդիայի լաբորատորիա, բացվելու է «Դելինք» ընկերության մասնաճյուղը, և հաշմանդամների համար սայլակներ են նախագծվելու, գաղափարներն էլ վաճառելու են:
Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ տեխնոպարկի ղեկավարությունը խոսում էր ավիացիոն ծրագրերից : Գյումրիում նախագծելու են ինքնաթիռի մասեր և այդ գաղափարներն էլ վաճառելու են:
Հիմա էլ խոսում են մուլտիմեդիայի լաբորատորիայի մասին: Հայրաքաղաքում թողարկելու են անիմացիոն ֆիլմեր, տեխնոքաղաքում այնպիսի խոշոր ընկերության գրասենյակ են բացելու, որից, Պարոնյանի խոսքերով, կա միայն Ռուսաստանում եւ Եվրոպայում: «Դելինք ընկերությունը մինչեւ ամառ կաշխատի ու արտադրանք կթողարկի Գյումրիում»,- հավաստիացնում է տեխնոպարկի տնօրենը:
Սակայն նշենք, որ առայժմ անգամ շենքի շինարարությունը չի սկսվել: Պարզվում է տեխնոպարկի շենքի նախագծման հարցում թերություններ են ի հայտ եկել: Երբ դրանք կվերացվեն, մրցույթ կհայտարարվի եւ հաղթող ընկերությունը կսկսի շինաշխատանքները: Իսկ մինչ այդ քաղաքացիներին տեխնոպարկը առայժմ միայն զարմացնում է իր աներևակայելի նորարարություններով: Գուրգեն Պարոնյանը այսօր դարձյալ երաշխավորել է, որ ավիաշինության ծրագիրը Գյումրիում դեռ ուժի մեջ է:
Գյումրի