Կարծիք

03.09.2020 10:17


Իշխանությունը՝ որպես ընտանեկան բիզնես նիկոլենց համար

Իշխանությունը՝ որպես ընտանեկան բիզնես նիկոլենց համար

«Հայկական ժամանակ» թերթը ընտանեկան բիզնես էր և լավ շահութաբերություն էր ապահովում դրա տերերին։ Բիզնեսն այդ հիմնված էր ստի, կեղծիքի, ատելության, շանտաժի և հակապետական արժեքների քարոզի վրա։

Թերթի տերերը սրբացնում էին աղքատությունը, մաղձ թափում փողատերերի վրա և սնվում․․․ նույն այդ փողատերերից։ Նույն մոդելն աշխատում էր պետական որոշ պաշտոնյաների մասով։

«Հայկական ժամանակի» հաջողված բիզնես-նախագիծը հիմա իրականացվում է համապետական մակարդակով։ «Թավշյա» հեղափոխությունը տվել է այդ հնարավորությունը։

ՀՀ իշխանությունն ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ է գործում։ Սուտը, կեղծիքը, ատելությունը, շանտաժը, հակապետական արժեքների քարոզը նախկինի պես կիրառվում են՝ այժմ արդեն շատ ավելի բաձր շահույթ ապահովելով։

Մի խոսքով, հայտնի զույգի մոտ բան չի փոխվել։ Ավելացել են շորթման մասշտաբները, ձևերը, «լայվերը» և շոուները։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը