Ճանապարհային նոր հարկատեսակը բյուջեն լցնելու միջոց է․ Վարդան Բոստանջյան
Այս օրերին՝ երկրում համավարակի պայմաններում բեռնատարների համար նոր հարկ սահմանող նախագիծ ներկայացնելը բյուջեն լցնելու տարբերակ է։Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հանրային քննարկման ներկայացված նոր նախագծին, ըստ որի՝ Հայաստանի ճանապարհներով երթևեկող բեռնատար մեքենաները իրենց անցած ամեն կիլոմետրի համար կարող են վճարել մինչև 50 դրամ նոր հարկ։
Տնտեսագետը նշեց, որ սա հարկային ամբողջ համակարգի փոփոխությունների հետ կապված խնդիր է, որն ուղղակիորեն պետական գործառույթները իրականացնելու համար է։
«ՀՀ-ն չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են՝ դրանք կլինեն սոցիալական բնույթի, թե տնտեսական բնույթի։ Խոշոր առումով իհարկե շուկայական հարաբերությունների ձևավորմանն անցած 30 տարիների ընթացքում մենք որոշակի ամրագրեցինք հարկային մոտեցումներն ու սկզբունքները, բայց դրանք աստիճանաբար պետք է զարգանային, մեծանային։ Ուրիշ բան է, որ այս պահին, այդ համավարակի պայմաններում, որոշակի տնտեսական դժվարությունների պաշմաններում այս ձևի հարկատեսակ են դնում։ Սա արդեն ինքնըստինքյան հղի է հետևանքներով, բայց բոլոր դեպքերում ամբողջ աշխարհում ընդունված փաստ է, որ նման իրավիճակներում բեռնափոխադրման համակարգի մեջ գտվողները որոշակի պարտավորություն պետք է կրեն, այդպիսի հարկի ձևավորման հարցում։ Սակայն հիմա ՀՀ այդպիսի հարկատեսակի ներմուծումը կամ վճարը ինձ թվում է ժամանակավրեպ է»,-ասաց Բոստանջյանը
Մանրամասնելով նոր հարկատեսակի ներմուծմամբ ուղեկցվող հետևանքներին, տնտեսագետը նշեց, որ միանշանակ հետևանքներ կլինեն, սակայն՝ ոչ ողբերգական։
«Սա կբերի հիմնականում բեռնափոխադրումների ծավալների սահմանափակումների և ուղղությունների սահմանափակումների, իսկ տնտեսության մեջ ցանկացած սահմանափակում բերում է գնաճի։ Նոր պարտավորություն կրողները պետք է որոշակի ձևով իրենց գործառույթն իրականացնեն ավելի թանկ ճանապարհով, որը բերում է ընդհանուր թանկացման տվյալ երկրում»։
Ինչ վերաբերվում է այն հիմնավորմանը, թե բեռնատար մեքենաներից կմ-ի համար մինչև 50 դրամ գումարն ուղղվելու է ճանապարհների նորոգմանը, տնտեսագետը սա հեքիաթ անվանեց։
«Թող հեքիաթներ չպատմեն, որ ճանապարհներ են նորոգվելու, թող պարգևավճարներ չտան, այլ այդ ճանապարհները նորոգեն։ Այդ բացատրությունները կարող են միայն պողոսներին տալ։ Սա ոչ պրոֆեսիոնալ ողորմելի մոտեցում և բացատրություն է»,-նկատեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության օրենքը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ օրենքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ օրենքը ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որն ըստ էության, նոր հարկատեսակ է սահմանում:
Ճանապարհային նոր հարկատեսակը բյուջեն լցնելու միջոց է․ Վարդան Բոստանջյան
Այս օրերին՝ երկրում համավարակի պայմաններում բեռնատարների համար նոր հարկ սահմանող նախագիծ ներկայացնելը բյուջեն լցնելու տարբերակ է։ Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հանրային քննարկման ներկայացված նոր նախագծին, ըստ որի՝ Հայաստանի ճանապարհներով երթևեկող բեռնատար մեքենաները իրենց անցած ամեն կիլոմետրի համար կարող են վճարել մինչև 50 դրամ նոր հարկ։