Լեհ երկրպագուն Սիրուշոյի անունը հայերենով դաջել է ձեռքին. երգչուհին տեսանյութ է հրապարակել
Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում լեհ երկրպագուի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որում երիտասարդ տղան ցուցադրում է երգչուհուն նվիրված ձեռքի դաջվածքը։
«Բարտեկն ազգությամբ լեհ է: Նա իմ լավագույն երկրպագուներից է և արդեն երկար տարիներ հետևում է իմ գործունեությանը։ Նա անգամ ձեռքին անվանս դաջվածքը ունի հայերեն լեզվով: Այսօր վերջապես առիթ ստեղծվեց, որ հանդիպենք Վարշավայում»,-գրել է երգչուհին:
Բարտեկն իր հերթին Instagram-ի էջում հրապարակել է Սիրուշոյի հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել։
«Շնորհակալություն այս հանդիպման համար. չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ նշանակություն ունի այն ինձ համար։ Ընդմիշտ քո երկրպագու»,-գրել է երիտասարդը։
Երգչուհու երկրպագուները շատ են հավանել տեսանյութը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
«Արև աղջիկ», «Սիրուշո, Լեհաստանում մենք սիրում ենք քեզ», «Լավագույնն ես»,«Տի մարդ կա վեր քեզ սիրի վէչ, հարսիկ ջան»,-գրել են նրանք։
Նշենք, որ այս օրերին Սիրուշոն գտնվում է Լեհաստանում։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am