Լրահոս

02.09.2020 13:59


Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,-նշեց Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը