Աշխարհ

02.09.2020 12:44


Մալիում հոսպիտալացրել են տապալված նախագահին

Մալիում հոսպիտալացրել են տապալված նախագահին

Մալիում սեպտեմբերի 1-ին մասնավոր կլինիկա են տեղափոխել երկրի տապալված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործականալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

75-ամյա Քեյթայի վիճակի մասին տեղեկատվություն չկա, նշում Է գործակալությունը:

Նաեւ հայտնի չԷ, թե արդյոք ներկա հանգամանքներում նրան բուժման կտանեն արտասահման: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ խռովարարներն ազատ են արձակել իրենց կողմից տապալված նախագահին: Քեյթան տեղափոխվել Է մայրաքաղաք Բամակոյի արվարձանում գտնվող Սեբենիկորոյի նստավայր, որը պահպանվում Է խռովարարների կողմից:

Մալիում խռովությունն սկսվել Է օգոստոսի 18-ին մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում գտնվող ռազմաբազայում. խռովարարները հայտարարել են նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային եւ վարչապետ Բուբա Սիսեին ձերբակալելու մասին:

Ավելի ուշ նախագահը հայտարարել Է պաշտոնաթողության եւ խորհրդարանն ու կառավարությունն արձակելու մասին: Զինվորականները երկրում քաղաքական վերափոխման կոչ են արել, որը տանելու Է համընդհանուր ընտրությունների:

Հեղաշրջման կազմակերպիչների՝ օգոստոսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ հաղորդվում Է, որ անցումային ժամանակաշրջանում Մալին կկառավարի հատուկ նշանակված նախագահը, որը կարող Է լինել ինչպես զինվորական, այնպես Էլ քաղաքացիական անձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը