Տեղական արտադրության պարարտանյութը գյուղացուն կտրամադրվի անվճար
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հարց է ուղղել կառավարությանը՝ կապված գյուղացիների համար վառելիքի ու պարարտանյութերի բարձր գների հետ, ու նշել, որ դրանք գյուղացիների համար բարձր են, այն պարագայում, երբ ՀՀ–ն ունի տեղական արտադրողներ, որոնք կարող են տրամադրել այդ պարարտանյութերը։
Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ընդգծել, որ այս ոլորտում իսկապես խնդիր կա։ Նա նշել է, թե վերջին տարիներին օրգանական պարարտանյութի ազգային արտադրության խնդիրը կառավարության ուշադրության ներքո է։ Նրա խոսքերով՝ արդեն փորձարկումներ արվել են, և տեղական արտադրության պարարտանյութերը դրական արդյունքներ են տվել։
–Մեր ծրագրի շրջանականերում մենք մեր ազգային արտադրողին պատվիրել ենք, որ նա գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրեր կնքի՝ նախապատվությունը տալով սոցիալապես առավել աղքատ համայնքներին։ Պարարտանյութը գյուղացուն այս պահին տրամադրվում է անվճար, գումարը կտրամադրի կառավարությունը՝ այն հույսով, որ երբ գյուղացին բերքը կստանա, այն ժամանակ կհատուցի ծախսերը։ Առաջին գնումը կլինի ինքնարժեքով,–ասել է վարչապետն ու հավելել, որ ազգային արտադրողի պարտականությունների մեջ կմտնի նաև գյուղացուն տեղեկացնելը, թե ինչպես պետք է օգտագործել նոր պարարտանյութը։

7or.am