Կարծիք

02.09.2020 11:20


Անկախությունը մտածելակերպ է և ապրելակերպ

Անկախությունը մտածելակերպ է և ապրելակերպ

Արցախի անկախությունը պաշտպանելը և այդ անկախության միջազգային ճանաչմանը հասնելը շատ ավելի բարդ գործ է, քան անկախության նվաճումը ռազմի դաշտում։

Անկախ Արցախին տեր կանգնելը շատ ավելի էներգիա է խլելու, քան անկախության փաստաթղթային հռչակումը։
Անկախ Արցախին սպառնացող մարտահրավերների մեծ մասը ներքին ծագում ունեն։ Եթե Հայաստանում ու Արցախում արդար համակարգ, իրավական պետություն և դինամիկ զարգացող տնտեսական հարաբերություններ հաստատվեն, ապա թշնամու հարցերը լուծելը կդառնա տեխնիկայի հարց։

Հաղթանակ պահելը միշտ էլ դժվար է հաղթելուց։ Այնպես որ մեզանից առավել մեծ ճիգեր, կամք ու վճռականություն է պահանջվելու եղածը պահելու և եղածի մեր իրավունքը այլոց ճանաչել տալու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը