Աշխարհ

02.09.2020 10:44


Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ. Daily Record

Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ. Daily Record

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր City Football Group հոլդինգային ընկերության հետ 5-ամյա պայմանագրի շուրջ, հայտնում է Daily Record-ը:

Ըստ աղբյուրի, կողմերը պայմանավորվել են 700 միլիոն եվրո արժողությամբ հնգամյա պայմանագրի շուրջ: 33-ամյա արգենտինացին երեք տարի կանցկացնի «Մանչեսթեր Սիթիում», որից հետո կուղևորվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի» ակումբ, որտեղ կխաղա ևս երկու մրցաշրջան: «Նյու Յորք Սիթին» նույնպես պատկանում է City Football Group-ին:

Նշվում է, որ Մեսսիին առաջարկվել է նաև բաժնեմաս ընկերությունում, բայց ֆուտբոլիստը կարող է նախընտրել դրափոխարեն գումար ստանալ, քանի որ City Football Group-ի բաժնետոմսերի գնահատման հետ կապված դժվարություններ կան: CFG-ն զբաղվում է ֆուտբոլային բիզնեսում ներդրումներ կատարելով, աշխարհի տարբեր երկրներում ակադեմիաների ցանցերի ընդլայնմամբ, մարքեթինգով, կառավարմամբ և այլն:

Այսպես թե այնպես, CFG-ն ասոցացվում է ամբողջ աշխարհի գրեթե տասնյակ ակումբների հետ: Դրանք են՝ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Նյու Յորք Սիթի» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթի» (Ավստրալիա), «Մոնտեվիդեո Սիթի Տորկե» (Ուրուգվայ), «Մումբայ Սիթի» (Հնդկաստան), «Լոմել» (Բելգիա) ), «Ժիրոնա» (Իսպանիա), «Սիչուան» (Չինաստան) և «Յոկոհամա Մարինոս» (Ճապոնիա):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին ծանուցել էր «Բարսելոնային» կատալոնական թիմը լքելու ցանկության մասին: Հարձակվողը անտեսել էր բուժզննումը և չէր ներկայացել մինչմրցաշրջանային մարզական հավաքին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը