Լրահոս

13.04.2011 17:46


Ե՞րբ է իսկապես արդարադատություն հաստատվելու Հայաստանում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  հարց է բարձրացրել, թե մինչև ե՞րբ կոալիցիայի անդամ պաշտոնյա լինելը պետք է վահան ծառայի իսկական կաշառակերների և կոռուպցիոներների համար, ե՞րբ է իսկապես արդարադատություն հաստատվելու Հայաստանում՝ մատնանշելով, որ Վերահսկիչ պալատի կողմից սոցիալական ապահովության ոլորտում խոշոր կոռուպցիոն երևույթների հայտնաբերման փաստի առթիվ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, ՀՀԿ–ական Վազգեն Խաչիկյանի նկատմամբ ոչ մի քրեական գործ չհարուցվեց, այլ ընդմենը պաշտոնանկ արվեց, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Արաբակիրի վարչկան շրջանի քաղծառայող Տիգրան Փոստանջյանի նկատմամբ, ոմն Հ. Ս.–ի բանավոր ցուցմունքի հիման վրա, նույն օրը քրեական գործ է հարցվում և նրան ձերբակալում են՝ պահելով բանտախցում ևս 19 կալանավորների հետ։

Անդրադառնալով  բարձրացված հարցերին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե  իր կարծիքով՝ բարձրացված հարցերը դուրս են կառավարության  գործառույթներից և վերաբերում են դատախազությանն ու  դատարաններին։

–Որպես արդարադատության նախարար՝ հետամուտ կլինեմ այդ գործերին։ Ինչ վերաբում է սոցիալական ապահովության հիմնադրամի  խնդիրներին, ապա այդ փաստերը  արձանագրելը և դատախազությանը փոխանցելը Վերահսկիչ պալատի գործառույթն է, որը  անկախ մարմին է, անկախ է նաև դատախազությունը, և այս առումով որոշակի  ճնշում կամ վերահսկողություն այս մարմինների նկատմամբ կառավարությունը, ըստ էության, չունի,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը