Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար (տեսանյութ, լուսանկար)
ՌԴ Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում «գանգստերական» կռիվներ են սկսվել այն բանից հետո, երբ ազգությամբ հայ խոհարարն ադրբեջանցուն «ոչ հալալ» սնունդ է մատուցել` հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելով, ինչից հետո ադրբեջանցին ու նրա ընկերներն արագ սննդի կետում կացնով կտրել են հայ խոհարարի մատները: Այս մասին գրում է kazanfirst.ru կայքը:
ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոնում են դեպքի մասնակիցներին: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին, Նաբերեժնիե Չելնի քաղաքում, «Շաուրմա» արագ սննդի կետում: Կռիվ է բռնկվել երկու էթնիկ խմբերի միջև, իսկ պատճառ է հանդիսացել «ոչ հալալ» սնունդը:
Հանցախումբը ներխուժել է սրճարան, աշխատակիցներին պառկեցրել է գետնին և սկսել կրակել: Միևնույն ժամանակ, հարձակվողները կոտրել են սրճարանի գույքը: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է մեքենաներից մեկից: Սկզբում լսվել են կրակոցներ, ապա` կանանց բղավոցներ: Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ իբր ադրբեջանցի հաճախորդը հավի միս է պատվիրել, իսկ հայ խոհարարը դրա փոխարեն խոզի միս է մատուցել:Հաճախորդը կուլ չի տվել վիրավորանքը և հետ է եկել հանցախմբի հետ:Հարձակվողները ջարդուփշուր են արել սրճարանը և կացնով կտրել խոհարարի մատները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Խուլիգանություն» հոդվածով: Մի քանի մարդ ձերբակալվել է: Հանցագործություն կատարելու համար որոնվում են 26-ամյա Գեորգի Գալինը, 30-ամյա Դանիլ Տերենտևը, 23-ամյա Ռամիլ Մուստաֆինը և 26-ամյա Մաքսիմ Ուշակովը:
Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար (տեսանյութ, լուսանկար)
ՌԴ Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում «գանգստերական» կռիվներ են սկսվել այն բանից հետո, երբ ազգությամբ հայ խոհարարն ադրբեջանցուն «ոչ հալալ» սնունդ է մատուցել` հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելով, ինչից հետո ադրբեջանցին ու նրա ընկերներն արագ սննդի կետում կացնով կտրել են հայ խոհարարի մատները: Այս մասին գրում է kazanfirst.ru կայքը:
ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոնում են դեպքի մասնակիցներին: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին, Նաբերեժնիե Չելնի քաղաքում, «Շաուրմա» արագ սննդի կետում: Կռիվ է բռնկվել երկու էթնիկ խմբերի միջև, իսկ պատճառ է հանդիսացել «ոչ հալալ» սնունդը:
Հանցախումբը ներխուժել է սրճարան, աշխատակիցներին պառկեցրել է գետնին և սկսել կրակել: Միևնույն ժամանակ, հարձակվողները կոտրել են սրճարանի գույքը: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է մեքենաներից մեկից: Սկզբում լսվել են կրակոցներ, ապա` կանանց բղավոցներ: Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ իբր ադրբեջանցի հաճախորդը հավի միս է պատվիրել, իսկ հայ խոհարարը դրա փոխարեն խոզի միս է մատուցել: Հաճախորդը կուլ չի տվել վիրավորանքը և հետ է եկել հանցախմբի հետ: Հարձակվողները ջարդուփշուր են արել սրճարանը և կացնով կտրել խոհարարի մատները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Խուլիգանություն» հոդվածով: Մի քանի մարդ ձերբակալվել է: Հանցագործություն կատարելու համար որոնվում են 26-ամյա Գեորգի Գալինը, 30-ամյա Դանիլ Տերենտևը, 23-ամյա Ռամիլ Մուստաֆինը և 26-ամյա Մաքսիմ Ուշակովը:
Աղբյուրը՝ tert.am