Աշխարհ

01.09.2020 16:46


«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մերձբալթյան երկրները «ֆաս» հրաման են ստացել ավելի փորձառու երկրներից` այդպիսով մեկնաբանելով այդ երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին գրում է sputnik.by կայքը:

Բելառուսի նախագահի խոսքով` «ավելի փորձառու երկրները» հասկանում են, որ Բելառուսի հետ չարժե հակասության մեջ մտնել, որովհետև վերջինս կարող է փակել սահմանները Բրեստում և Գրոդնոյում, և գերմանական բեռները չեն կարողանա այդքան հեշտ հայտնվել Արևելքում:

Այդ իսկ պատճառով, ըստ Լուկաշենկոյի, մերձբալթյան ավելի թույլ երկրներին հրաման է տրվել հանդես գալ Բելառուսի դեմ:

«Նրանց «ֆաս» հրաման է տրվել...Ես դա այդպես եմ գնահատում»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է նաև, որ Բելառուսը տնտեսական որոշումներ կընդունի ի պատասխան մերձբալթյան երկրների պատժամիջոցների:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ արգելվում է` Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վերընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այս խորագրի վերջին նյութերը