Աշխարհ

01.09.2020 15:04


Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մասնակցելու է վարչապետի ընտրություններին

Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մասնակցելու է վարչապետի ընտրություններին

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում Է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել Է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

«Ցանկանում եմ իմ թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի ընտրություններում: Ցանկանում եմ իմ ողջ ուժերը ներդնել երկրի համար, ժողովրդի համար»,-ասել Է Կիսիդան՝ ելույթ ունենալով իր խմբակցության նիստում:

Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 1-ին պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Հասարակական կարծիքի տարբեր հարցումների համաձայն, նա, ինչպես նաեւ պաշտպանության նախարարը՝ արտաքին գործերի նախկին նախարար Տարո Կոնոն, առավել մեծ ժողովրդականություն վայելող դեմքերն են հայրենակիցների շրջանում:

Միեւնույն ժամանակ ԼԴԿ-ի երեք ազդեցիկ խմբակցությունները, որոնցից մեկն ամենաբազմանդամն Է, հայտարարել են նախարարների կաբինետի ներկայիս գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին՝ պաշտոնից հեռացող վարչապետ Սինձո Աբեի աջ ձեռքին, աջակցելու մասին: Ինչպես սպասվում Է, նա իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 2-ին:

Վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին պաշտոնապես հայտարարել Է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին: Նրան ախտորոշել են խոցային կոլիտ՝ հաստ աղիի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքում, որն ուղեկցվում Է սաստիկ ցավերով: Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն Էր դարձել նաեւ 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց:

Սակայն դրանից հետո նրա վիճակը հաջողվել Է կայունացնել, եւ 2012 թվականին նա կրկին դարձել Է վարչապետ: Այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը գերազանցել Է 2799 օրը, ինչը դարձել Է Ճապոնիայի քաղաքական գործիչների շրջանում այդ պաշտոնում անընդմեջ ծառայության ամենաերկար ժամկետը: Ընդ որում՝ Աբեն իր պաշտոնում կմնա մինչեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները, որը կդառնա նաեւ նախարարների կաբինետի նոր ղեկավարը: Ինչպես սպասվում Է, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի կեսերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը