Լրահոս

01.09.2020 14:02


Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ և 4 տուժած (տեսանյութ)

Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ և 4 տուժած (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ եւ չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Այս խորագրի վերջին նյութերը