Աշխարհ

01.09.2020 18:35


Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի գործարկուն Է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել Է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ի Էլեկտրոնային ֆոնդային սակարկություններում Zoom Video Communications-ի բաժնետոմսերի գինը մի քանի ժամվա ընթացքում աճել են մոտավորապես 26 տոկոսով՝ մինչև 410 դոլար:

Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ եթե այդ միտումը շարունակվի մինչև սեպտեմբերի 1-ի առավոտ, Յուանի կարողությունը կգերազանցի 20 միլիարդ դոլարը:

Ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են դրական կորպորատիվ հաշվետվության հրապարակումից հետո:

Յուանը Zoom Video Communications-ի գործադիր տնօրենն Է, տնօրենների խորհրդի նախագահը և նախագահը: Zoom-ի ժողովրդականությունն զգալիորեն աճեց նոր կորոնավիրուսի տարածման և շատ մարդկանց հեռավար աշխատանքի անցնելու լույսով: Սակայն ծառայությունը բազմիցս քննադատել են այն բանի համար, որ դրա աշխատակիցները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում օգտատերերի անձնական տվյալների պահպանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը