Աշխարհ

01.09.2020 13:21


Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք է արձանագրվել

Սեպտեմբերի 1-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1510-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1243 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5828 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 232:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը