Լրահոս

13.04.2011 16:06


Լևոն Զուրաբյան. «Մշակած քայլեր չունենք»

Լևոն Զուրաբյան. «Մշակած քայլեր չունենք»

Մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե եթե մինչև ապրիլի 28–ը իշխանությունները ՀԱԿ-ի առաջադրած պահանջները չկատարեն, արդյոք ի՞նչ է անելու Կոնգրեսը, ի՞նչ  հնարավոր սցենարներ կլինեն, և ո՞ւնի մշակած քայլեր՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե ոչ։

–Արդեն մշակած քայլեր չունենք։ Մենք ունենք տարբեր առաջարկներ և նախագծեր, բայց մշակած վերջնական սցենար չունենք։ Մենք պետք է տեսնենք, թե ինչի՞ է պատրաստ  ժողովուրդը, ի՞նչ է ցանկանում, ինչի՞ են պատրաստ քաղաքական ուժերը,–ընդգծել է նա։

Հարցին, թե դեռ պա՞րզ չէ՝ ինչի են պատրաստ, և այս երկու շաբա՞թը պետք է որոշի՝ Լևոն Զուրաբյանն ասել է, թե այո՛, իհա՛րկե, պետք է որոշի։

–Մենք դրել ենք հարցեր և ակնկալում ենք ռեակցիա և՛ իշխանություններից, և՛ ժողովրդից, և՛ քաղաքական ուժերից,–ասել  է նա։

Հարցին, թե չէ՞ որ ապրլի 28–ը որպես վերջնաժամկետ է դիտարկվել, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե ոչ՝ վերջնաժամկետ չի եղել։

–Դուք վերցրեք–կարդացեք Տեր–Պետրոսյանի  ելույթը։ Ինքն ասել է, որ մենք դեռ չենք ցանկանում վերջնագրերի լեզվով խոսել իշխանությունների հետ, չի եղել նման բան։ Ընկալվել է որպես վերջնագիր, շատերը  հասարակության մեջ ընկալել են որպես վերջնագիր, բայց վերջնագիր չի եղել։ Հավատացե՛ք, երբ որ Տեր–Պետրոսյանը վերջնագիր դնի, ինքը դա կասի հստակ, քաղաքական պարզ լեզվով,–ընդգծել է նա։

Հարցին, թե այսիքն  ապրիլի 28–ն է՞լ վերջնաժամկետ չէ, Լևոն Զուրաբյանը  պատասխանել է, թե ոչ։

–Դա կլինի շատ հանգրվանային օր։ Այդ օրը, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանը հստակ նշել է, պետք է որոշվի, թե այդ օրը արդյոք կդառնա երկխոսության սկզբնավորմա՞ն կամ ջրբաժանի օր։ Շատ  հստակ է ասված,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը