Լրահոս

13.04.2011 15:28


Արամ Կարապետյան. «Նոր նախընտրական դաշինք կձևավորվի»

Խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք է հայտնում, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կստեղծվի նոր նախընտրական դաշինք, իշխանական ու ՀԱԿ–ի ուժերից բացի։

Նրա կարծիքով՝ հայաստանյան քաղաքական դաշտի վերաձևումները կսկսվեն 2011թ. սեպտեմբերից։ Ըստ նրա՝ տարվա վերջին մեծ խնդիրներ են ծագելու իշխող կոալիցիոն կուսակցությունների մեջ։

ԲՀԿ–ն մինչև վերջ չի համաձայնելու այն սկզբունքներին, որոնք լինելու են ընտրությունների ու դրան հաջորդող գործընթացներում,–նշել է Ա. Կարապետյանը։

Իր խոսքի վերջում Արամ Կարապետյանն ավելացրել է, թե հայաստանյան քաղաքական դաշտում կանխատեսումներ անել պետք չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը