Լրահոս

13.04.2011 14:36


Արամ Կարապետյան. «Իրավիճակը երկրում գնալով դառնում փակուղային»

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խոսել է Հայաստանի ներքին կյանքից։ Նա նշել է, որ Հայաստանում առկա են իրական և վիրտուալ կյանքեր։ Վերջինիս մեջ ապրում է իշխանությունը, որը մտածում է խարդավանքներ ստեղծելով՝ դաշտում համապատասխան իրավիճակ ստեղծելու մասին։

Սակայն կյանքի որակը գնալով վատթարանում է, Հայաստանից մարդիկ հեռանում են։ Իրավիճակը հանրապետությունում գնալով դառնում է փակուղային, որևէ խնդիր չի լուծվել,–նկատել է Ա. Կարապետյանը։

Անդրադառնալով վարչապետի հարցազրույցին՝ նա ասել է՝ Տիգրան Սարգսյանի խոսքերից թվում է, թե «կա Շվեյցարիա, Հայաստան, ու հետևը ոչ մի բան չկա. կյանքը այնքա՜ն լավ է Հայաստանում»։

–Այնինչ կան կարևորագույն խնդիրներ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, տնտեսական զարգացման հայեցակարգի մշակումը, երկրում արդարության հաստատումը,–ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը՝ հավելելով, թե մենք հաճախ խոսում ենք գործընթացների մասին՝ առանց հաշվի առնելու, թե դրանց արդյունքում ժողովուրդը ինչ է ստանալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը