Պետության պաշտպանների ընտանիքները նրանց մահից հետո անպաշտպան են
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որի նպատակն է վերստին օրենքով սահմանել կենսաթոշակառու զինծառայողի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին վճարվող թաղման նպաստը: «Ժառանգության» հեղինակած փաթեթով առաջարկվում է այդ նպաստը սահմանել կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով, որn օրենքներում կատարված վերջին փոփոխությունների հետեւանքով առնվազն վեց անգամ նվազեցվել էր:
Մինչ 2010 թվականի հոկտեմբերի 5-ը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի համաձայն` կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում էր թաղման նպաստ` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով: Նշված օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Կառավարությանը վերապահվեց կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող նպաստի չափի սահմանումը: Դրա հիման վրա Կառավարության 2010թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1392-Ն որոշմամբ` վերոնշյալ նպաստի չափ սահմանեց 200.000 դրամը:
2010 թվականի դեկտեմբերի 22-ին նշված օրենքում վերստին կատարվեցին փոփոխություններ եւ ուժը կորցրած ճանաչվեցին զինծառայողների թաղման նպաստների վերաբերյալ հատուկ նորմերը: Դրանք վերաամրագրվեցին նույն օրն ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածում: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից»: Այդպիսով, օրենքը հստակորեն ամրագրեց թաղման նպաստի չափի նվազեցման արգելքի սկզբունքը, որը գուցեեւ նախկին օրենքում ամրագրված չէր, սակայն ակնհայտ եւ ենթադրելի էր:
Հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքները` Կառավարությունը 2010թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1392-Ն որոշմամբ մի քանի անգամ նվազեցրեց նախկինում օրենքով սահմանված գումարի չափը, ինչը հակասում է ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:
Արդյունքում ստացվում է, որ մեր պետականության կայացման հարցում մեծ ավանդ ունեցող զինծառայողների համար Կառավարությունը ոչ միայն արժանավայել կյանք, այլեւ արժանապատիվ թաղում չի կարողանում ապահովել: Ուստի, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնության նպատակը մեր երկրի պաշտպանների մահից հետո նրանց ընտանիքների նվազագույն պաշտպանվածության երաշխավորումն է իբրեւ պետության տարրական պարտքի դրսևորում: