Աշխարհ

31.08.2020 12:27


Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից

Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական ցույցը արտոնված չի եղել քաղաքի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջը:

«Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքապետարան է ուղարկել տեղեկատվություն ստանալու հարցումն առ այն, թե արդյոք հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարման մարմինը հայտնել է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել»,-նշված է գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը