Աշխարհ

31.08.2020 11:24


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 31-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1487-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1240 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5524 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 209:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը