«Նոր Ժամանակներ» կուսակցությունը ՀԱԿ–ի հետ չի համագործակցի
Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Անդրադառնալով նախընտրական զարգացումներին և «Նոր ժամանակներ» կուսակցության հետագա անելիքներին՝ նա նշել է, թե իրենք առայժմ չեն քննարկում որևէ ուժի հետ համագործակցել–չհամագործակցելու հարցը։ Նա ընդգծել է, որ եթե ամեն ինչ մնա այսպես, «Նոր ժամանակներ» կուսակցությունը ՀԱԿ–ի հետ դաշինք չի կազմի։ Պատճառը, ըստ Ա. Կարապետյանի, ՀԱԿ–ի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունն է։
–Մենք ոչ գաղափարական դաշինքների չենք մասնակցելու,–ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը։
Նրա կարծիքով՝ իրենք կա՛մ ինքնուրույն կմասնակցեն ընտրություններին, կա՛մ կմիանան նոր կազմավորվող նախընտրական դաշինքին։

7or.am