Աշխարհ

31.08.2020 17:31


Բժիշկները պարզաբանել են, թե ինչու են տղամարդիկ մեկուկես անգամ ավելի հաճախ մահանում կորոնավիրուսից, քան կանայք

Բժիշկները պարզաբանել են, թե ինչու են տղամարդիկ մեկուկես անգամ ավելի հաճախ մահանում կորոնավիրուսից, քան կանայք

Կորոնավիրուսով վարակման և հիվանդության ծանր ընթացքի պարագայում մահվան ելքով դեպքեր տղամարդկանց մոտ մեկուկես անգամ ավելի հաճախ են գրանցվում, քան կանանց:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան, ՌԴ բժշկական ակադեմիայի վիրուսաբանության բաժնի ղեկավար Ելենա Մալիննիկովան: «Ողջ ախարհով մեկ բացահայտվում է, որ տղամարդիկ մեկուկես անգամ ավելի հաճախ են մահվան ելք ունենում, քան կանայք: Պատճառը տեստոստերոնն է, որը վիրուսի՝ բջջում հայտնվելու որոշակի ուղեցույց է դառնում»,-ասել է բժիշկը:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լուի Պաստերի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության սանկտպետերբուրգյան գիտահետազոտական կենտրոնի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հարձակումների նկատմամբ խոցելիությունը պայմանավորված է նաև ընկալիչների քանակից, որոնց միջով վիրուսը ներթափանցում է մարդու էպիթելային հյուսվածքի բջիջ: «Նախ, տարիքի հետ այդ ընկալիչների թիվն ավելանում է, երկրորդ, ծխողների մոտ լրջորեն ավելի մեծ է այդ ընկալիչների թիվը»,-մեկնաբանել է մասնագետը:

Այս խորագրի վերջին նյութերը