Աշխարհ

30.08.2020 20:52


Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը (տեսանյութ)

Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը (տեսանյութ)

Մինսկի կենտրոնում կիրակի տեղի ունեցող ցույցի 125 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ-ին:

«Չարտոնագրված բողոքի ակցիաներին մասնակցելու համար կիրակի Մինսկում 125 մարդ է ձերբակալվել 16:00-ի դրությամբ (երևանյան 17:00): Նրանց նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել»,-ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը մայրաքաղաքի կենտրոնում, ուր ուղղվում է ցուցարարների բազմահազարանոց շարասյունը, խստացված վերահսկողության տակ է առնվել ՕՄՕՆ-ակականների և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից:

Հաղթողների պողոտան, որով շարժվում են ցուցարարները, ամբողջությամբ արգելափակվել է հատուկ տեխնիկայով:

Բողոքի երթն Անկախության պողոտայից տեղափոխվել է Հաղթանակի այգու և «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածք: Ցուցարարները կոչ են անում առաջ գնալ և հասնել Լուկաշենկոյի նստավայրին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մինսկի կենտրոնում կարճատև բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը