Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 190-ի
Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 190-ի, ավելի քան 6 500 մարդ ստացել է վնասվածքներ, եւս երեք մարդ դեռեւս համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը։
Լիբանանի իշխանություններն անցկացնում են պայթյունի պատճառների հետաքննություն։ Ընդ որում՝ բանակում հայտնում են յոթ մարդու անհետացման մասին՝ երեք լիբանանցի, երեք սիրիացի եւ մեկ եգիպտացի։
Օգոստոսոի 4-ին տեղի ունեցած պայթյունը Լիբանանի նավահանգստում հասցրել է 15 մլրդ դոլարի չափով վնաս, առանց տանիք է թողել 300 000 մարդու, վնասվել է 50 000 տուն, 9 խոշոր հիվանդանոց եւ 178 դպրոց։
Երկուշաբթի Լիբանանի նախագահ Միշել Աունըկանցկացնի բանակցություններ խորհրդարանական դաշինքների հետ նոր վարչապետ նշանակելու հարցով։ Դա տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբանան այցի նախորդ օրը․ Մակրոնը մտադիր է ճնշում գործադրել երկրի ղեկավարության վրա ֆինանսական ճգնաժամն ու կոռուպցիան հաղթահարելու հարցերով։
Հիշեցնենք, որ Լիբանանը մնացել է առանց կառավարության օգոստոսի 10-ից վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականից հետո Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունի ֆոնին։ Ստեղծված քաղաքական վակուումը մեծացրել է երկրում լարվածությունը, ինչը հինգշաբթի վերածվել է զինված բախումների սունիթների եւ շիիթների միջեւ։
Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 190-ի
Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 190-ի, ավելի քան 6 500 մարդ ստացել է վնասվածքներ, եւս երեք մարդ դեռեւս համարվում է անհետ կորած, հաղորդում է Reuters-ը։
Լիբանանի իշխանություններն անցկացնում են պայթյունի պատճառների հետաքննություն։ Ընդ որում՝ բանակում հայտնում են յոթ մարդու անհետացման մասին՝ երեք լիբանանցի, երեք սիրիացի եւ մեկ եգիպտացի։
Օգոստոսոի 4-ին տեղի ունեցած պայթյունը Լիբանանի նավահանգստում հասցրել է 15 մլրդ դոլարի չափով վնաս, առանց տանիք է թողել 300 000 մարդու, վնասվել է 50 000 տուն, 9 խոշոր հիվանդանոց եւ 178 դպրոց։
Երկուշաբթի Լիբանանի նախագահ Միշել Աունը կանցկացնի բանակցություններ խորհրդարանական դաշինքների հետ նոր վարչապետ նշանակելու հարցով։ Դա տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբանան այցի նախորդ օրը․ Մակրոնը մտադիր է ճնշում գործադրել երկրի ղեկավարության վրա ֆինանսական ճգնաժամն ու կոռուպցիան հաղթահարելու հարցերով։
Հիշեցնենք, որ Լիբանանը մնացել է առանց կառավարության օգոստոսի 10-ից վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականից հետո Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունի ֆոնին։ Ստեղծված քաղաքական վակուումը մեծացրել է երկրում լարվածությունը, ինչը հինգշաբթի վերածվել է զինված բախումների սունիթների եւ շիիթների միջեւ։
Աղբյուրը`news.am