Լրահոս

13.04.2011 13:21


Այսօր ռոքնռոլի համաշխարհային օրն է

Ապրիլի 13–ին ամբողջ աշխարհը ռոքնռոլի  օրն է նշում։ 1962թ. հենց այս օրը  «Բիթլզ»–ը ելույթ ունեցավ Համբուրգի «Star Club» ակումբում։  Այսօր ռոքնռոլը շատերի համար ոչ միայն երաժշտություն է, այլ նաև պար։

Ռոքնռոլը առաջացել է ԱՄՆ–ում 1950–ականներին։ Այն իրենից ներկայացնում է ամերիկյան տարբեր երաժշտական ոճերի համակցություն։ Գրեթե միաժամանակ, իրարից անկախ, բոլորին անծանոթ սևամորթ երաժիշտները սկսեցին խառնել ռիթմ–ընդ–բլյուզ, բուգի–վուգի, քանթրի և գոսպել ոճերը։ Ռոքնռոլի հետագա հանրաճանաչության մեջ մեծ դեր են ունեցել Բիլի Հեյլի «Rock Around The Clock» (որը ձայնագրվել է 1954թ. ապրիլին) և  «Shake Rattle And Roll» ստեղծագործությունները։ Չնայած նրան, որ դժվար է նշել այս ոճի առաջացման որոշակի ժամկետը, սակայն մասնագետները շատ հաճախ առաջնությունը տալիս են 1951թ. Այք Թյորների ձայնագրած «Rocket 88» երգին։

Սակայն անկախ ամեն ինչից՝ մինչև այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական և ոճային մեծ ազդեցություն է ուեցել ամբողջ աշխարհի երիտասարդ սերնդի վրա։ 1960–ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր և նոր կյանք ներմուծեց բրիտանական «The Beatles» խումբը, որը նորից երգեց ռոքնռոլային գրեթե բոլոր հայտնի հիթերը։ Այդ շրջանում էլ սկսում է օգտագործվել «ռոք» եզրաբառը։

Այս խորագրի վերջին նյութերը