Աշխարհ

29.08.2020 21:40


Բեռլինում բազմահազարանոց երթ էր՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականության, շուրջ 3000 ոստիկան է ներգրավվել ցուցարարներին վերահսկելու համար (լուսանկար)

Բեռլինում բազմահազարանոց երթ էր՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականության, շուրջ 3000 ոստիկան է ներգրավվել ցուցարարներին վերահսկելու համար (լուսանկար)

Բեռլինում ոստիկանությունը հրահանգել է դադարեցնել կորոնավիրուսի հարցում կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի երթը՝ սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտման պատճառով:

«Ցավոք, այլ տարբերակ չունենք: Մենք մոտեցել ենք ցույցի առաջնորդին և տեղեկացրել, որ նրա հանրահավաք կցրվի ոստիկանության կողմից»,-CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ շուրջ 3000 ոստիկաններ են ուղարկվել՝ վերահսկելու հակակառավարական երթը, որը մեկնարկել է գերմանական մայրաքաղաքի Բրանդերբուրգյան դարպասների մոտից: Ըստ նախնական գնահատումների՝ հանրահավաքին շուրջ 20 000 մարդ պետք է հավաքված լիներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը