ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ
Ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը։
Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում առաջիկա շաբաթներին։ Հանդիպման ժամանակ միջնորդները պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տեղեկացնելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին։
Հիշեցնենք, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հերթական այցով գտնվում են տարարծաշրջանում։ Ապրիլի 11–ին նրանք Հայաստանում էին, իսկ այսօր Բաքվում են։