Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, գրում է apa.az-ը։
Երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելու դինամիկան և սանիտարահամաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից մի շարք շրջաներ կհանվեն խիստ կարանտինային ռեժիմի գործողության գոտուց:
Մինչդեռ Բաքվում և մի շարք այլ քաղաքներում, որտեղ վարակի մակարդակը բարձր է, լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Հաղորդվում է նաև, որ հանվել են երկրում թանգարանների և ցուցասրահների գործունեության սահմանափակումները։
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 35 986 դեպք, որոնցից 527-ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը՝ tert.am