Աշխարհ

29.08.2020 12:21


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 29-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1462-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1196 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5806 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 230:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը