Աշխարհ

29.08.2020 11:16


Քաղցկեղից մահացել է «Սև հովազի» դերակատար Չեդվիկ Բոուզմանը

Քաղցկեղից մահացել է «Սև հովազի» դերակատար Չեդվիկ Բոուզմանը

Դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը Marvel կինոաշխարհում խաղացել է «Սև հովազի» կերպարը, քաղցկեղից մահացել է 42 տարեկան հասակում: Այս մասին ասվում է նրա Twitter-ի պաշտոնական էջում։

Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի երրորդ փուլի քաղցկեղ, որը զարգացել է մինչև չորրորդ փուլը, նշված է հաղորդագրության մեջ:

Դերասանը մահացել է տանը՝ հարազատների շրջապատում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը