Կտուցի նմանվող ծնոտ, փշոտ պատյան և թեփուկավոր հաստ պոչ․ Ֆլորիդայում նախապատմական արարածներ հիշեցնող կրիաներ են հայտնաբերել (լուսանկար)
Ֆլորիդայում ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովի կենսաբաններն անցած շաբաթ հայտնաբերել են Macrochelys suwanniensis տեսակի երեք կրիայի, որոնցից մեկը 45 կգ է կշռում, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ հայտնաբերված կրիաների ճշգրիտ գիտական անվանումը Macrochelys suwanniensis է՝ կրիաներ, որոնք տարածված են ԱՄՆ-ի հարավ-արևելքում և գտնվում են անհետացման վտանգի տակ։
Հանձնաժողովը նախապատմական արարածներ հիշեցնող կրիաներին ուսումնասիրում է 2014 թվականից ի վեր։ Նրանց հաշվարկներով՝ 45 կգ քաշով արուն, 20 և 29 կգ քաշերով էգերը կարող են 40-ից մինչև 80 տարեկան լինել․ կրիաներն ունեն կտուցի նմանվող ծնոտներ, փշոտ պատյաններ և թեփուկավոր հաստ պոչեր։
Հաղորդվում է, որ կենդանիներին լուսանկարելուց և անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելուց հետո նրանց բաց են թողել վայրի բնություն։

Ացբյուրը՝ tert.am