Լրահոս

13.04.2011 13:08


Հովիկ Աբրահամյան. « Ո՞ր ինստիտուտում չկան չարաշահումներ, կառավարույթունո՞ւմ չկան»

Հովիկ Աբրահամյան. « Ո՞ր ինստիտուտում չկան չարաշահումներ, կառավարույթունո՞ւմ չկան»

ՀՀ Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է նոյեմբերի 10-ը սահմանել Տեղական ինքնակառավարման մարմինների օր:

Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է, որ ինքը 1996թ. նոյեմբերի 10-ին առաջին քաղաքապետերից է, ով ընտրվել է ՏԻՄ օրենքն ընդունվելուց հետո և շատ է կարևորում ՏԻՄ գործունեությունը պետականաշինության գործում:

-Այդ ինստիտուտի կառուցմանը զուգընթաց թեթևացվում է և մարզպետարանների, և կառավարության և ՀՀ նախագահի բեռը: Այդ ինստիտուտը պետք է կայանա, դրանք են, որ ավելի մոտիկից և ավելի լավ են ծանոթ ժողովրդի խնդիրներին ու գտնվում է իր ընտրողների ուշադրության ներքո,- ասել է Հ.Աբրահամյանը:

Նա նշել է, որ ինքը բազմցս ընդգծել է՝  եթե համայնքները լավ աշխատեն, ապա կառավարությանն ու ՀՀ նախագահը քիչ խնդիրներ կունենան.

-Ես միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ: Իհարկե շատ դժվար է կառավարությունը բաժանվում իր լիազորություններից, ես իմ պաշտոնավարման տարիներին պայքարել եմ ու շատ լիազորություններ տեղափոխել եմ դեպի համայնքներ: Եղել են քննադատություններ, որ այս կամ այն համայնքի ղեկաբվարն ինչ-որ չարաշահումներ է իրականացրել: Ո՞ր ինստիտուտում չկան չարաշահումներ, կառավարույթունո՞ւմ չկան, մյուս գերատեսչություններո՞ւ չկան,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև ընդգծել է, որ իր կարծիքով կառավարության քաղաքականությունը փոխվել է ու ընթանում է հակառակ ուղղությամբ` լիազորությունները սկսել են կենտրոնացվել դեպի կառավարություն, նախարարույթուններ.

-Կարծում եմ դա ճիշտ չէ: Սխալ է: Պետք է աջակցել ՏԻՄ-երին: Նախարարությունները պետք է մշակեն քաղաքականությունը, տեղերում պետք է իրականացնեն ՏԻՄ-ը: Շատ ճիշտ կլիներ, որ կառավարությունն առաջիկայում քննարկեր համայնքների խոշորացման ծրագիրը,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը